Ահազանգ. վերելակում քաղաքացի է արգելափակվել


13:42 , 27 հոկտեմբեր, 2015

Ահազանգ. վերելակում քաղաքացի է արգելափակվել168.am-ը գրում է.

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1978 թ. ծնված Ռ. Շ.-ին դուրս են բերել վերելակից: