Զարուհի Փոստանջյանը՝ անհնազանդների փրկիչ


12:44 , 27 հոկտեմբեր, 2015

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանն այսօր ԱԺ-ում դատարկ ամբիոն էր գտել: Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումը պատգամավորը վերածեց քարոզչական ֆրոնտի ու սկսեց ինքնամոռաց աղմկել: 
Տնաշենն ինքնամոռաց ոգեկոչում, բոլորին հրավիրում էր համընդհանուր համապետական ցույցերի, գործադուլների ու անհնազանդության` մոռանալով, որ ցուցարարներին պետք են լիդերներ ու կոորդինատորներ: Լավ, ենթադրենք քաղաքացիները լսեցին Փոստանջյանի կոչերն ու միացան ցույցերին, անհնազանդ քաղաքացին ո՞ւմ հետևից պետք է գնա. Ղուկասյան Անդրիասի՞, Հայրիկյանի՞, թե՞ Չուքասզյանի...
Գուցե Զարուհին իրե՞ն է պատկացնում ՀՀ նոր «փրկչի» կարգավիճակում: Մեկ ա՝ Փոստանջյանն ունիկալ է: