Ընթացիկ մրցաշրջանում Նավասն ամենաշատ սեյվերն է կատարել


10:28 , 27 հոկտեմբեր, 2015

imgՄադրիդի «Ռեալ»-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասն ամենաշատ սեյվերն է կատարել ընթացիկ մրցաշրջանում, որի սկզբնամասում նրա պաշտպանած դարպասի ուղղությամբ 113 հարված է կատարվել:

Կեյլորի դարպասը գրավել են ընդամենը 31 անգամ: Նա 27 սեյվ է կատարել և գերազանցել Եվրոպայի առաջատար հինգ առաջնություններում հանդես եկող այլ դարպասապահներին:

Մանուել Նոյերի դարպասի ուղղությամբ 66 հարված է կատարվել, Ջո Հարտի՝ 69, Քևին Տրապի՝ 80, Վոյցեխ Շենսնիի՝ 88: