09:10 , 27 հոկտեմբեր, 2015Tert.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է իր baby-shower-ը` ամերիկյան տոն, որը նշում են մայրանալ պատրաստվող կանայք` ընկերուհիների հետ:
US Magazine-ը հայտնում է, որ իր մայրության տոնին Քարդաշյանն ու հյուրերը ներկայացել են գիշերանոցներով: Գիշերազգեստով է եղել նաև Քիմի աղջիկը:
Տոնը նշվել է Բևեռլի Հիլզում հանգստյան օրերին: Ավելի վաղ Քիմը հետաձգել էր այդ միջոցառումը` հասարակաց տանը հայտնաբերված նախկին փեսային այցելելու համար:
Հղիության 7-րդ ամսում գտնվող Քիմի ծննդաբերությունը սպասվում է դեկտեմբերին:


