Պաղեստինում մոտ ժամանակներս կարող է սրվել իրավիճակը. Աբաս


08:15 , 27 հոկտեմբեր, 2015

BN-KY301_1026eu_M_20151026164156Իրավիճակը Պաղեստինում կարող է մոտ ժամանակներս էլ ավելի սրվել՝ կապված Իսրայելի գործողությունների հետ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցություններից առաջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նրա խոսքով՝ դրա պատճառը ստատուս քվոյի խախտումն է, որը պահպանվել է 2000 տարվա ընթացքում Երուսաղեմի սրբավայրեր այցելելիս։

Աբասը նաև Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերջ տալ Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակների գործողություններին, ովքեր «զենքը ձեռքներին դուրս են գալիս փողոց և բանակի անվան տակ բռնություն գործում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ»։

Իր հերթին Մոգերինին բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության լիցքաթափմանը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իսրայելն ու Հորդանանը պայմանավորվել են միջոցառումներ ընդունել՝ ուղղված Երուսաղեմի Տաճարի լեռան շրջանում լարվածության նվազեցմանը։