05:49 , 27 հոկտեմբեր, 2015Հայր ու որդի երկար տարիներ ավտոմեխանիկ էին աշխատում և օրերից մի օր որոշեցին ուրիշների մեքենաները նորոգելու փոխարեն ստեղծել սեփականը՝ որքան հնարավոր է յուրօրինակ տեսքով։ Նրանք 150 դոլարով գնեցին այս հնամաշ «Запорожец»–ը, ինչպես հարկն էր՝ վերականգնեցին և ձևափոխեցին։ Արդյունքում ստացված մեքենան այսօր մասնակցում է մի շարք ավտոշքերթների և նույնիսկ դրագ–ռեյսինգների։












