04:58 , 27 հոկտեմբեր, 2015
Սիրիական բանակը երկրի արևելքում կանխել է ԴԱԻՇ-ի Դեյր էր Զոր մտնելու փորձերը Եփրատի ափերին: Այդ մասին տեղեկացրել է սիրիական բանակի գեներալ Ալի Մայհուբը, գրում է russian.rt.com-ը:
«Մեր զորքերը կանխել են ԴԱԻՇ-ի զինյալների ներխուժման փորձը, ոչնչացրել են երեք միավոր զրահատեխնիկա՝ շոշափելի կորուստներ պատճառելով նաև կենդանի ուժին»,- ասել է Մայհուբը: