ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերից արդեն անցել է 16 տարի


03:21 , 27 հոկտեմբեր, 2015

ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերից արդեն անցել է 16 տարի... Տեղի ունեցածի, դրա հետևանքների և վերլուծությունների մասին գրել են ու այսօր նույնպես կգրեն մարդիկ, ովքեր ավելի լավ են հասկանում, ավելի լավ են վերլուծում քաղաքական զարգացումները... Իմ ասելիքը պարզապես վերաբերում է այն հանգամանքին, որ նմանատիպ, նմանօրինակ դեպքերից հետո մենք այդ ամենը հիշում ենք միայն տարելիցների ժամանակ... Երեկ և այսօր անցնում էի Մոսկվայի Москворецкий Мост-ի վրայով. ճիշտ այն վայրով, որտեղ այս տարվա փետրվարին սպանվել էր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Եվ զարմանքս հսկայական էր, երբ տեսա, որ մարդիկ մինչև հիմա այցելում են այդտեղ, մոմեր վառում և... ԱՄԵՆ ՕՐ ԹԱՐՄ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ԴՆՈՒՄ... Չշարունակեմ՝ ասելիքս պարզ էր, կարծում եմ..