01:19 , 27 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Life News-ը հրապարակել է «Իսլամական պետության» հարճերից մեկի «այլասերված տեսանյութը»:
Ենթադրաբար Սիրիայի Հոմս քաղաքում արված տեսագրությունում երիտասարդ կին է, որը երգում է, պարային շարժումներ անում, իսկ նրան, ըստ երևույթին նկարահանում է իսլամիստներից մեկը: Ըստ աղբյուրի` տեսանյութը տարածվել է, երբ զինյալը սպանվել է, իսկ նրա հեռախոսը հայտնվել է այլ ձեռքերում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հասարակաց տան գաղափարը չի ընդունվում ուղղադավան իսլամում, սակայն մյուս կողմից ԻՊ-ն հայտնի է ստրկուհիների ու հարճերի իր շուկաներով և հասարակաց տներով: