Սաուդյան արքայազնը փորձել է 2 տոննա թմրանյութ արտահանել Լիբանանից


22:26 , 26 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազնին և վերջինիս 4 ընկերներին, ովքեր ցանկացել է թմրանյութ տեղափոխել: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հայտնում են, որ առգրավված թմրանյութի ծավալներն ամենախոշորն են երկրի պատմության մեջ:

Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ արքայազն Աբդել Մոշեն իբն Վալիդ իբն Աբդուլազիզը ընկերների հետ փորձել է 2 տոննա թմրանյութ տանել երկրից. «Այս օպերացիան կարելի է անվանել խոշորագույնը Բեյրութի օդանավակայանի պատմության մեջ»,-ասել է աղբյուրը: