22:19 , 26 հոկտեմբեր, 2015
Այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեցի ինձ համար: Իմացա, որ Արցախյան գոյամարտի ամենահայտնի և չեմ վախենա խոսքիս համար՝ ամենահաջող նկարներից մեկի հերոսն ահա այս ազատամարտիկն է` Արայիկ Խանդոյանը: Վստահ եմ, որ այս հիասքանչ նկարը, որն իր մեջ ամբողջացնում է հայոց անպարտելի ոգին և Արցախում տարած փառավոր հաղթանակը, անտարբեր չի թողել նրանց, ովքեր գեթ մեկ անգամ տեսել են այն: Հիշեցնեմ, որ այս նկարն արվել է Բերձորն ազատագրելուց անմիջապես հետո:
Հ.Գ. Ասեմ, որ այս նկարը տեսնելուց Արայիկ Խանդոյանին` Միայնակ գայլին, միշտ նմանեցնում էի Ազատության մարտիկ, կոմանդանտե Էռնեստո Չե Գևարայի հետ...