«Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից` ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից». Ջեյմս Ուորլիք


19:47 , 26 հոկտեմբեր, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար. այդ զինատեսակով սեպտեմբերին կրակի տակ էին պահվում հայկական սահմանամերձ գյուղերը: «Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից` ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:

Прямая ссылка на встроенное изображение