19:43 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սթրեսը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ մասնագիտական զարգացման և առաջխաղացման համար: Ահա թե ինչու է կարևոր արագ ու արդյունավետ կերպով հաղթահարել սթրեսը: Այս մասին գրում է Time հանդեսը և ներկայացնում «13 բան, որ գիտակից մարդիկ չեն անում» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Էմի Մորինի խորհուրդներն այս առումով:
1. Ուժեղ մարդիկ չեն բացառում խնդիրների ի հայտ գալը: Նրանք միշտ հաշվի են առնում խնդրի առաջացման հավանականությունը և թույլ չեն տալիս, որ այն ամբողջովին վատ ազդեցություն գործի: Այսպես ասած` նրանք վանում են բացասական մտքերն ու աշխատում խնդիրները հարթելու ուղղությամբ:
2. Նրանք հանգստացնում են իրենք իրենց: Ինքավստահությունն ու ինքնակառավարումը հոգեպես ուժեղ մարդկանց բնորոշ հատկություններն են, ինչ օգնում է հեշտ անցնել սթրեսի միջով:
3. Նրանք կենտրոնանում են այն բանի վրա, ինչը կարող են վերահսկել: Որոշակի իրողություններ դուրս են մեր վերահսկողությունից, որոնք կարող են սթրեսի հանգեցնել: Ուժեղ մարդկ հասկանում են` որն է իրենց պատասխանատվության ենթակա, որը` ոչ:
4. Նրանք գիտեն, թե ինչը կարող է սթրեսի պատճառ դառնալ իրենց համար և իրենք տարբերակում են սթրեսի ազդանշանները:
5. Նրանք առողջ սահմաններ են գծում: Ուժեղ մարդիկ գիտեն` ինչպես գծել զգացմունքային և ֆիզիկական սահմանները սթրեսից խուսափելու համար:
6. Նրանք ժամանակ են անցկացնում դրական մարդկանց հետ: Սոցիալական աջակցությունը կարևոր է սթրեսը հաղթահարելիս:
7. Նրանք հստակեցնում են իրենց գործերի առաջնահերթությունը և ճիշտ հաշվարկում ժամանակը` չխախտելու առաջադրանքների հերթականությունը:
8. Նրանք չեն մոռանում զվարճանալու մասին: Սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը զվարճալի զբաղմունք գտնելն է:
9. Նրանք ընտրում են սթրեսի հաղթահարման առողջ տարբերակը: Սթրեսը ժամանակավոր հաղթահարել կարելի է ալկոհոլի, կոֆեինի, սնունդի օգնությամբ, բայց դա «սխալ տարբերակն» է: Ըստ հոգեթերապևտի` հոգեպես ուժեղ մարդիկ առողջ եղանակներ են ընտրում` մեդիտացիա, զբոսանք կամ հուշատետրում գրառում անել: