19:24 , 26 հոկտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Մեքսիկական Interjet ավիաընկերության օդանավը Մեխիկոյի բենիտո Խուարեսի անվան օդանավակայանում բախվել է ուղեւորներին տեղափոխման համար նախատեսված սանդուղքին: Մեքսիկայի լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Օդանավը սանդուղքին բախվել է այն պահին, երբ այն քարշակով անգարից տեղափոխում էին թռիչքուղի: Օդանավում ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ չեն եղել: