17:49 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Լեռնային Լիբանանի մարզի դատարանի նախագահ Դանի Շարաբիան թույլատրել է սաուդյան արքայազնի կալանքը, որը ձերբակալվել է Բեյրութի միջազգային օդանավակայանում թմրանյութեր տեղափոխելու փորձի համար, գրում է ТАСС-ը՝ արաբական լրատվամիջոցների հղումով։
Ձերբակալված արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալդի բեն Աբդել Ազիզը սաուդյան Հայիլ շրջանի ղեկավարի որդին է:
Ստուգման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 40 փաթեթ՝ ընդհանուր 2 տոննա քաշով: Թմրանյութի տեսակը, սակայն, չի նշվում:
Արքայազնը պատրաստվում էր Բեյրութից մասնավոր ինքնաթիռով Սաուդյան Արաբիա թռչել։