Սահմանադրությանը կողմ կամ դեմ երկու դիրքորոշումները մեզանում ձևավորվում են քարոզչության արդյունքում


17:19 , 26 հոկտեմբեր, 2015

Պարբերաբար տեսնում եմ տարբեր սոցհարցումների տվյալներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները սահմանադրական փոփոխությունների մասին: Եվ հարցումների մեծ մասում տրվում է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս եք վերաբերում սահմանադրական փոփոխություններին», և մարդկանց մեծ մասը պատասխանում է, որ դեմ է: 
Բայց զարմանալիորեն հարցումների մեծ մասում չի հնչում տրամաբանական հաջորդ հարցը. «Իսկ ինչո՞ւ եք դեմ» կամ «Ինչո՞ւ եք կողմ»: Չէ՞ որ միայն դեմ կամ կողմ լինելով չէ, քանի որ այդ երկու դիրքորոշումները մեզանում ձևավորվում են քարոզչության արդյունքում, ոչ թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին և բանավեճերին մասնակցելու կամ դրանց հետևելու արդյունքում:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը դարձել է քարոզչության առարկա, քվեարկողներն էլ՝ քարոզչության օբյեկտ: