Ասադը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին


16:36 , 26 հոկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարնական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավորի հետ հանդիպման ժամանակ:

Հարկ է նշել, որ ռուսական պատվիրակությունը Սիրիա էր մեկնել ոչ միայն քաղաքականության մասին խոսելու համար: Ռուսներն իրենց հետ 3 տոնա մարդասիրական օգնություն էին տարել սիրիացի երեխաների համար: Ասադը նաև նշել է, որ ռուսական օդուժը հեշտությամբ կատարում է այն խնդիրը, որը այդպես էլ չկարողացան անել ամերիկացիները, օրինակ ոչնչացվեց կամուրջը, որով ԻՊ-ի ահաբեկիչներն ավելի քան մեկ տարի զենք էին ստանում: