Ռուս դեսպանը հայտարարել է Լոնդոնի և Մոսկվայի միջև երկխոսության սառեցման մասին


16:00 , 26 հոկտեմբեր, 2015

Alexander-Yakovenk_2005101bԼոնդոնի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսությունը գործնականում սառեցվել է, միակ ոլորտը, որում համագործակցությունը շարունակվում է նախկին մակարդակով, մշակույթն է: Այս մասին The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունները դադարել են Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունների պատճառով: Յակովենկոն պատմել է, որ 1 շաբաթ առաջ Ֆորին գրասենյակում Սիրիայում ԴԱԻՇ-ի թիրախների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու համար հետախուզական տվյալներ տրամադրելու հարցմանն իրեն մերժումով են պատասխանել:

Երկրորդ խնդրանքին՝ ԴԱԻՇ-ի դեմ ավելի արդյունավետ պայքարի համար Սիրիական ազատ բանակի հետ կապերի հաստատման վերաբերյալ երկրորդ խնդրանքին ի պատասխան ևս Յակովենկոն մերժում է ստացել:

Դեսպանը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Լոնդոնում ռուսական դեսպանատունը ստիպված է եղել աշխատակիցների թիվը կրճատել դիվանագետներին անցագրեր տրամադրելուց բրիտանական իշխանությունների հրաժարվելու պատճառով: