Արսեն Բաբայան. Անդրեաս Ղուկասյանի շարժառիթներն այլ են


15:50 , 26 հոկտեմբեր, 2015

Արսեն Բաբայան. Անդրեաս Ղուկասյանի շարժառիթներն այլ ենPanorama.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել Անդրեաս Ղուկասյանին ու քննարկել բոլոր հարցերը:

«ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքված մի շարք ՀՀ քաղաքացիներ Անդրեաս Ղուկասյանի գլխավորությամբ ցանկանում են նամակ փոխանցել Ազգային ժողով: 

Չնայած, որ նամակներ փոխանցելու համար վաղուց է, ինչ կա հատուկ սահմանված կարգ և հատուկ բաժին, որը զբաղվում է նամակների առաքմամբ ԱԺ-ում, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքվել են քաղաքացիներ, հարգելով վերջիններիս, քաղաքացիներին ու հատկապես Անդրեաս Ղուկասյանին տեղեկացրել ենք, որ ես պատրստ եմ անձամբ ստանալ բերված նամակը, տանել համապատասխան գրանցման և հանձնել հասցեատիրոջը, սակայն ՀՀ քաղաքացի Անդրեաս Ղուկասյանն այդ առաջարկը, որը ամենևին պարտավորված չենք կատարել, մերժել է հայտնելով, թե իրենք կոմպրոմիսների չեն գնում: Այս փաստը, խոսում է այն մասին, որ Անդրեաս Ղուկասյանը բնավ չունի նամակ փոխանցելու նպատակ, և, հավանաբար, իր շարժառիթներ այլ են, ինչի մասին գուցե տեղյակ չեն անգամ հավաքի մասնակից քաղաքացիները»,-գրել է Ա. Բաբայանը ֆեսյբուքյան իր էջում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ