15:30 , 26 հոկտեմբեր, 2015
Լիբանանի անվտանգության ուժերը երկուշաբթի Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են սաուդցի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին։ Ինչպես հայտնել է «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքը, ուսումնասիրությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ բեռ։
Նախնական տվյալներով՝ առգրավվել է ընդհանուր 2 տոննա կշռով 40 փաթեթ, սակայն թմրանյութի անունը չի հաղորդվում։ Արքայազնը պատրաստվել է Բեյրութից թռիչք կատարել մասնավոր ինքնաթիռով։