Հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներից 3-ի վիճակը բավարար է. նրանք կտեղափոխվեն հիվանդասենյակ


14:32 , 26 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Երևանում գիշերը հրազենային վնասվածքով «Հերացու» թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն տեղափոխված 3 քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԲԿ-ի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանից:

Վերջինս նշեց, որ երեքն էլ վնասվածք էին ստացել սրունքի շրջանում: Նրանք վիրահատվել են և այսօր կտեղափոխվեն հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանություն ահազանգ էր եղել, համաձայն որի 4 քաղաքացիներ ստացել էին հրազենային վնասվածք: Տեղի ունեցածի առթիվ նշանակվել են դատաբժշկական փորձագիտություններ: Կատարվում է նախաքննություն: