Իսրայելն ու Եգիպտոսը հայտնվել են տարերային աղետի գերակայության ներքո


14:20 , 26 հոկտեմբեր, 2015

3153426670Իսրայելում փոթորիկը տներ է ավերում և շրջում վերամբարձ կռունկներ։ Արդեն տեղեկություններ են ստացվել տարերային աղետի առաջին զոհերի մասին, հայտնում է Segodnya-ն։

Հզոր փոթորիկն իր գերակայության տակ կպահի Մերձավոր Արևելքը ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ուժգին քամին մի քանի տների դռներ է պոկել։ Նեթանիա և Թել Ավիվ քաղաքներում շինարարական կռունկներն ընկել են ուղիղ ճանապարհների վրա։ Շինարարներից մեկը մահացել է՝ քամու ուժգնությունից պատի փլուզման հետևանքով։ Հեղեղումների պատճառով փակ են մի շարք ավտոճանապարհներ։

Էլ ավելի վատ վիճակում է Եգիպտոսի հյուսիսը։ Ալեքսանդրիայում արդեն 8 մարդ զոհվել է այդ ցիկլոնի հետևանքով: Բազմաթիվ տներ են ավերվել։