Ֆրանսիաբնակ հայ ռեփեր Արարատն ու մոդել Անուշիկ Մանուկյանն ամուսնացել են


14:30 , 26 հոկտեմբեր, 2015

Exclusive

Ֆրանսիաբնակ հայ ռեփեր Արարատը, ով այսուհետև ներկայանալու է «Robby el sol» կեղծանվամբ, հոկտեմբերի 24-ին ամուսնացել է պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի հետ։ Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում նա և պարուհին իրար տեր և հնազանդ լինելու ու հավերժ սիրելու երդում են տվել։

BlogNews-ի հետ զրույցում Անուշիկն ասաց, որ մոտ մեկ տարի է, ինչ ինքն ու Ռոբը միասին են, 7 ամիս է՝ նշանված են։ «Մեր հարաբերությունները շատ արագ զարգացան,- ասաց նա, Ռոբն էլ հավելեց, որ իրենք աշխատանքի բերումով են ծանոթացել ու միանգամից սիրել են իրար։ «Դա սեր էր առաջին հայացքից։ Ես Ֆրանսիայում էի, նա՝ Հայաստանում, ֆեյսբուքով էինք շատ շփվում»,- ասաց ռեփերը։

Անուշիկը հայտնեց, որ հայկական ավանդական հարսանիք են արել, թեև ավանդական երթուղու ոչ բոլոր «կանոններն» են պահպանել։ «Ես շատ էի ցանկանում էի, որ հարսանիքս լիներ հենց Հայաստանում՝ իմ հայրենիքում»,- ասաց մոդելն ու հավելեց, որ Արարատի ծնողները և հարազատների մի մասը եկել էին Հայաստան։

Հոկտեմբերի 28-ին զույգը կմեկնի Փարիզ։ «Ինձ համար շատ դժվար է, սակայն կարևորն այն է, որ ես սիրում եմ, սիրված եմ։ Ես պատրաստ եմ թողնել այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում կարողացել եմ անել Հայաստանում։ Կփորձեմ Ֆրանսիայում ստեղծել իմ կարիերան և, իհարկե, իմ ընտանիքը»,- ասաց Անուշիկը։

Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով Անուշիկն ինքնուրույն է զբաղվել։ «Քանի որ մեկնում եմ, փորձեցի մի քիչ աուրա մտցնել իմ հարսանեկան արարողության մեջ։ Տարոսիկները դրել էինք Էյֆելյան աշտարակի հարկերի վրա՝ մանկուշակագույն թիթեռնիկներ էին»,- ասաց նա։

Մոդելը, ով աշխատանքի բերումով հարսանեկան շատ զգեստներ է հագել, իր համար երկար է հարսի շոր փնտրել։ «Ցանկանում էի բոլոր դիզայներներին համախմբել, գեղեցիկ հագուստ ստեղծել, սակայն քանի որ ժամանակը շատ սուղ էր, փորձեցի բրենդներից գտնել այն, ինչ ցանկանում եմ։ Ի վերջո «ALURRE»-ից գտա իմ շորիկը»,- ասաց նորահարսիկը։

Լինելով պարուհի՝ Անուշիկն  ինքն է որոշել՝ հարսի ինչ պար է ներկայացնելու։ Նա պարել է Խաչատուր Ավետիսյանի «Պարմանի» ստեղծագործության ներքո, ինչպես նաև՝ «Հայի աչեր» ստեղծագործության ներքո պարել է իր խմբի հետ։ Փեսան էլ հետ չի մնացել նրանից և երգել է։) Հարսանիքի ժամանակ եղել են նաև «FreeStyle»-ներ։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի