13:26 , 26 հոկտեմբեր, 2015
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դեռ չգիտի, թե ֆուտբոլիստներից ում տրանսֆերները կգնի իր ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ինձ հետ ոչ ոք չի խոսել նոր ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման մասին: Գիտեմ, որ հնարավորություն ունեմ համալրել թիմի կազմը:
Մենք ուսումնասիրում ենք տրանսֆերային շուկան և քննարկում հնարավոր տարբերակները: Հիանալի է, որ գումար ունենք՝ տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: