Միջազգային կառույցները սխալվեցին Հայաստանի հարցում


13:09 , 26 հոկտեմբեր, 2015

Այս տարին նախատեսվում է ավարտել 4 տոկոս տնտեսական աճով:

Պետք է արձանագրել, որ միջազգային մի շարք կառույցներ այս տարի արել են սխալ կանխատեսումներ: Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումը 0 տոկոս տնտեսական աճն էր՝ մի փոքր դրական շեղումով, այնուհետև, վերանայելով իր կանխատեսումը, կազմակերպությունը 2.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:

Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի նախնական կանխատեսումը 1.5 տոկոս տնտեսական աճն էր, այն վերանայելուց հետո բանկի կանխատեսումը կազմում է 1-3 տոկոս տնտեսական աճ:

Իրականում, նման կառույցների կանխատեսումներն ունեն լուրջ հետևանքներ: Մասնավորապես, բազմաթիվ ներդրողներ հետևում են այդ վիճակագրությանը, և, տեսնելով ոչ այնքան բարենպաստ ցուցանիշներ, չեն ցանկանում տվյալ երկրում որևէ գործունեություն իրականացնել:

Ֆինանսական նման կառույցների կողմից 4 տոկոսանոց աճ արձանագրող Հայաստանի տնտեսության նկատմամբ անվստահության անհեռատեսությունը պետք է որ հաջորդ անգամ ներդրողներին չհուզի և հնարավորություն տա վստահորեն ներդրումներ իրականացնել մեր երկրում: