Նախկին հումորիստը հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում


12:12 , 26 հոկտեմբեր, 2015

_86320454_86320451 (1)Araratnews.am-ը գրում է.

Կառավարությունում աշխատանքի փորձ չունեցող նախկին հեռուստատեսային հումորիստը հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն:

Ջիմի Մորալեսը ստացել է ընտրողների ձայների 72 տոկոսը`  առաջ անցնելով երկրի նախկին առաջին տիկին Սանդրա Թորեսից, որին շատերն ընկալում են, որպես երկրի չսիրված քաղաքական էլիտայի մարմնացում:

Ընտրությունները տեղի ունեցան երկրի նախկին նախագահ Օտտո Պերես Մորալեսի հրաժարականից մեկ ամիս անց: Մորալեսը հրաժարական էր տվել կոռուպցիայի մեջ մեղադրվելու համատեքստում: