Համանախագահները կմասնակցեն շփման գծի դիտարկմանը


11:46 , 26 հոկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 27-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ