Բեռնատարն ընկել է ձորը, Իրանի քաղաքացին տեղում մահացել է


11:22 , 26 հոկտեմբեր, 2015

1Elq.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 26-ին՝ ժամը 02.41-ին, տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս – Կապան հատվածի 10-րդ կմ-ում 1977թ. ծնված ԻԻՀ քաղաքացի Հապիբ Մուհամադու վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 պետհամարանիշով բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում մահացել է: Հրշեջ – փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: