Մխիթարյանը շատ գրագետ է որպես ֆուտբոլիստ և որպես մարդ. Լուչեսկու


10:58 , 26 հոկտեմբեր, 2015

109391__max_newsԻր լավագույն սաների թվում Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխի պատմությունը մի տղայի պատմություն է, ով շուտ է կորցրել հորը և սփոփանք գտել ֆուտբոլում: Նա շատ կրթված է, խոսում է 5 լեզուներով: Հենրիխը շատ գրագետ է որպես ֆուտբոլիստ և որպես մարդ:

Սկզբում Յուրգեն Կլոպը չգիտեր ինչ անել, քանի որ Հենրիխը չէր օգտագործում հիանալի պահեր: Նրա խնդիրները տիպիկ էին Արևելյան Եվրոպայից տեղափոխված խաղացողի համար:

«Շախտյոր»-ում Հենրիխի վրա միայն ես կարող էի ճնշում գործադրել, իսկ Գերմանիայում ամեն ինչ ավելի բարդ է՝ մամուլ, հեռուստատեսություն, երկրպագուներ…»,- sport express-ը մեջբերում է Լուչեսկուի խոսքերը: