10:26 , 26 հոկտեմբեր, 2015
Գիտնականները անսովոր փորձ են կատարել, որի արդյունքում պարզվել է, որ մարդը կարող է իր օրգանիզմին ստիպել բարձրացնել ցավին դիմանալու սահմանը և դառնալ ավելի քիչ խոցելի քրոնիկական ցավերին՝ հայտնում է RIA Novosti-ն:
Կամավորների լազերային «տանջանքները» կենսաբաններին օգնել են պարզել, թե ինչպես կարելի է օրգանիզմին ստիպել ուղեղում ավելացնել օփիոիդային ընկալիչների թիվը և մարդուն քրոնիկական ցավի նկատմամբ դարձնել ավելի քիչ զգայուն:
Փորձի ընթացքում գիտնականները կատարել են կամավորների պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա, նրանց խնդրել են խմել ռադիոակտիվ հեղուկ «շաքար», այնուհետեւ ենթարկել են լազերային «խթանման»՝ այրելով նրանց ձեռքը:
Այդ փորձերը ցույց են տվել, որ մարդու ցավը տանելի դարձնելու կարողությունը կախված է օփիոիդային ընկալիչների քանակից ուղեղի այն մասի նյարդային բջիջներում, որը ղեկավարում է ցավային ռեակցիան: Ինչքան շատ է եղել այդպիսի ընկալիչների թիվը, այնքան մասնակիցները քիչ են արձագանքել լազերային այրմանը:
Գիտնականները հույս են հայտնել, որ հետագայում իրենց կհաջողվի գտնել ադապտացման այդ պրոցեսը արագացնելու և բարելավելու պարզ միջոցներ և ստեղծել համապատասխան դեղամիջոցներ: