09:50 , 26 հոկտեմբեր, 2015
Տարվա ցուրտ եղանակին սնվելու ձևը ունի հատուկ նշանակություն, քանի որ այդ ժամանակ նյութափոխանակությունը բնականորեն դանդաղում է՝ հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Ալաբամայի համալսարանում դոկտոր Մարտին Յանգի ղեկավարությամբ անցկացված վերջին հետազոտությունների տվյալներով՝ նախաճաշը շատ կարևոր է ակտիվ մարսողության և բարեկազմության համար:
Յանգը պնդում է, որ ոչ միայն պարտադիր է նախաճաշելը, այլև անհրաժեշտ է օգտագործել կալորիական մթերքներ, օրինակ՝ նրբերշիկով կամ բեկոնով ձվածեղ: Այն հագեցնում է երկար ժամանակով և չի առաջացնում ճարպակալում: Դեռ ավելին՝ նախաճաշին ճարպոտ մթերքները նպաստում են նիհարելուն: Արդյունքում բարձրանում է մարդու աշխատունակությունը, բարելավվում ինքնազգացողությունը: Իսկ նախաճաշի բացակայությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, և օրվա ընթացքում ընդունած կոլորիական ուտելիքը առաջացնում է գիրացում:
Եթե նախաճաշին օգտագործում են ճարպոտ մթերքներ, ապա օրվա ընթացքում օրգանիզմը ավելի հեշտորեն է յուրացնում ճարպերը, իսկ եթե նախաճաշին օգտագործում են ածխաջրեր, ապա օրվա ընթացքում օրգանիզմը ավելի հեշտորեն է քայքայում դրանք: Այս տեսությունը հաջողությամբ փորձարկվել է կրծողների վրա:
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում նախաճաշին ուտել կանաչիով ձվածեղ: Կարելի է ուտել նաև նրբերշիկով ձվածեղ, սակայն դա չի նշանակում, որ ամեն օր պետք է նույն բանը ուտել: Երշիկների փոխարեն օգտակար է նաև բնական եփած միս: