09:20 , 26 հոկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Գվատեմալայի նախագահի թեկնածու, կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը հայտարարել է քվեարկության երկրորդ փուլում իր հաղթանակի մասին, հաղորդում է Reuters-ը:
«Որպես նախագահ՝ ես մանդատ եմ ստացել Գվատեմալայի ժողովրդից՝ պայքարելու կոռուպցիայի դեմ», - ասել է նա:
Մորալեսը հավաքել է ձայների 70.4%-ը, իսկ նրա մրցակից՝ նախկին առաջին տիկին Սանդրա Տորեսը՝ 29.6%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գվատեմալայի դատարանը կալանքի տակ է վերցրել երկրի նախկին նախագահի գույքը: