ԵՄ-ն 400 ոստիկաններ կուղարկի Սլովենիա՝ փախստականների հոսքի ֆոնին


09:00 , 26 հոկտեմբեր, 2015

1299357936Մեկ շաբաթվա ընթացքում Եվրամիությունը 400 ոստիկաններ կուղարկի Սլովենիա՝ փախստականների հոսքի ֆոնին, ովքեր հայտնվում են երկրի տարածքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:

«Մեկ շաբաթվա ընթացքում մենք 400 ոստիկաններ կուղարկենք Սլովենիա»,- ասել է Յունկերը ԵՄ-ում ներգաղթյալների բալկանյան ճանապարհին տեղակայված եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով: