08:30 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
«Ընդդիմադիր բլոկ» Օդեսայի կազմակերպության ղեկավար Նիկոյալ Սկորիկը Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու քաղաքապետ Գենադի Տրուխանովին մեղադրել է տեղական ընտրությունների արդյունքները կեղծելու համար. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Մենք տիպիկ ընտրական խարդավանքի ականատեսն ենք, երբ իշխանությունը՝ քաղաքապետի ու նահանգապետի գլխավորությամբ, պայմանավորվել են, թե ինչպիսին պետք է լինեն ընտրության արդյունքները: Եվ դա շատ կարևոր պահ է: Նրանք պետք է հաղթեն Օդեսայի ընտրությունների արդյունոքւմ: Այժմ ողջ քաղաքում կեղծում են քվեարկության արդյունքները»,-ասել է նա:
Ընդդիմադիրի խոսքով՝ իշխանությունը որպես ընտրողների վրա ազդելու գործիք օգտագործում են էքզիտ-փոլի արդյունքները: