ԱՄՆ-ին մտահոգում է ռուսական սուզանավերի ակտիվությումը


08:15 , 26 հոկտեմբեր, 2015

1445810961_ssha-bespokoit-aktivnost-947-4373802ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անհանգստացած է ռուսական նավերի և սուզանավերի հայտնվելով այն ջրերում, որտեղով անցնում են ԱՄՆ-ին համացանցով և հեռախոսակապով ապահովող օպտիկամանրաթելային մալուխները: Այս մասին հաղորդում է The New York Post-ը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնում մտահոգվում են, որ լարվածության աճի կամ երկու երկրների միջև հակամարտության դեպքում մալուխները կարող են վնասվել ռուս զինվորականների կողմից՝ արևմտյան երկրների քաղաքացիներին ու իշխանություններին առանց կապի թողնելու համար:

Ըստ պարբերականի՝ Պենտագոնն ու ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները նման սպառնալիքների մասին տեղեկությունը պահում են խիստ գաղտնի և հրապարակավ չեն քննարկում: