Կանադայի բնակիչները Սուրբ ծնունդ են կազմակերպել մահացու հիվանդ երեխայի համար


05:12 , 26 հոկտեմբեր, 2015

Կանադայի Սենտ-Ջորջ քաղաքի բնակիչները Սուրբ ծնունդ են կազմակերպել մահացու հիվանդ տղայի համար:

Բժիշկները 7-ամյա Էվան Լևերսեյջի գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերել և կարծում են, որ նա չի ապրի մինչև Սուրբ ծնունդ: Ինչպես հաղորդում են կանադական ԶԼՄ-ները, երեխային ուրախացնելու համար քաղաքի բնակիչները նրա համար իսկական տոն են կազմակերպել:

Փողոցներում հայտնվել է արհեստական ձյուն և տոնածառեր: Կազմակերպվել է սուրբծննդյան երթ՝ էլֆերով ու Սանտա-Կլաուսով: