02:56 , 26 հոկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Հարավային Կորեան համարվում է առաջատար երկրներից՝ ինքնասպանությունների բարձր ցուցանիշի առումով. այստեղ ամեն օրը արձանագրվում է միջինում 40 ինքնասպանության դեպք:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրի մայրաքաղաք Սեուլում բացվել են հատուկ դպրոցներ, որոնց առաջարկած դասընթացների շրջանակներում դեպրեսիայի և հուսալքվածության մեջ հայտնված անձանց փորձում են ստիպել վերագնահատել ու վերարժևորել կյանքը:
Այդ նպատակով այնտեղ դիմած մարդկանց մոտավոր կերպով ցույց են տալիս, թե ինչ է պատահում կյանքին վերջ տալուց հետո: Մասնավորապես մարդիկ «մահից» առաջ գրում են կտակ, հրաժեշտ տալիս բարեկամներին, հագնում հանգուցյալի ավանդական հագուստ, ինչից հետո նրանց փակում են դագաղների մեջ:
Այս վիճակով նրանց թողնում են առնվազն 10 րոպե, որպեսզի մարդիկ ժամանակ ունենան վերլուծելու ինքնասպան լինելու իրենց որոշումը:





