Հայ-ադրբեջանական սահմանագծի տարբեր հատվածներում հոկտեմբերի 24-ին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից իրականացրել է հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և իրականացնում իրավիճակին համարժեք գործողություններ:
Սահմանամերձ Տավուշից ստացված որոշ տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը: