00:27 , 25 հոկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր դիմանկարն է նվիրել ռուսաստանցի աշակերտուհուն:
«Էխո Մոսկվի»-ն հայտնում է, որ Պուտինը նաև մակագրել է իր դիմանկարը, իսկ նվերի հասցեատերն է դարձել Սոլիկամսկից Վիկտորիա Անտոնովան:
Նվերն աշակերտուհուն հանձնել են քաղաքի իշխանությունները: Հայտնի է, որ մինչ այդ աղջիկը նամակներ ու դիմանկարներ է ուղարկել Պուտինին, խնդրել հանդիպել, ինչպես նաև` նրա ինքնագիրը:
Աղջկա մայրն ասել է, որ Վիկտորիան Պուտինով սկսել է հետաքրքրվել 1 տարի առաջ, երբ լսել է նրա «ուղիղ միացումը» ` հարցուպատասխանը ԶԼՄ-ների հետ: Այսօր էլ նա չի կորցնում Պուտինի հետ հանդիպելու հույսը: