Իսրայելը միջոցներ կձեռնարկի Տաճարի լեռան վրա լարվածությունը նվազեցնելու համար. Քերի


23:29 , 24 հոկտեմբեր, 2015

dzhon_kerri_2ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իսրայելն ու Հորդանանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Երուսաղեմում՝ Տաճարի լեռան սուրբ վայրում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար: Մասնավորապես՝ նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել անվտանգության ծառայություններին հետևելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Իսրայելն ու Հորդանանը համաձայնել են քայլեր կատարել՝ ուղղված այդ սուրբ վայրում լարվածության նվազեցմանը»,- ասել է Քերին Ամանում Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման արդյունքներով:

Ջոն Քերիի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է այդ գաղափարի հետ, և տեխնիկական խմբերը շուտով կհանդիպեն՝ այդ ծրագիրն իրականացնելու համար: