ՌԴ-ն հուսով է, որ ԵՄ-ն հասկանում է իր դիրքորոշման անընդունելիությունը՝ Սիրիայի հարցում. Լավրով


22:04 , 24 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Մոսկվան հույս ունի, որ Եվրոպական միությունը հասկանում է սիրիական հարցերով իր մեկուսացած դիրքորոշման անընդունելիությունը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես հույս ունեմ, որ Եվրոպական միությունն ամեն դեպքում այժմ հասկանում է, որ մի կողմ քաշվելը սիրիական հարցում իր համար անընդունելի է»,-ասել է նա:

Լավրովի խոսքով՝ «հավանաբար դրա պատճառով է ԵՄ-ն արժանացել փախստականների հոսքին, չնայած այնտեղ ընդամենը 700 հազար փախստական կա, որը համեմատելի չէ այն ուկրաինացիների քանակի հետ, որին Ռուսաստանն ընդունել է իր տարածքում»: