21:58 , 24 հոկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հունգարիայում:
Ըստ աղբյուրի` երկուշաբթի ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆորտ-Ստյուարտ ռազմաբազայից Հունգարիա կբերվեն ռազմական խմբի 1-ին զրահապատ բրիգադը և 3-րդ հետևակային դիվիզիան. «Դա ևս մեկ անգամ հաստատում է մեր նվիրվածությունը ՆԱՏՕ-ի գործընկերներին»,- նշել է գնդապետ Ֆիլ Բրուքսը:
Գնդապետ Ֆիլ Բրուքսի խոսքով` Եվրոպական երկրներ տեխնիկայի և սարքավորումների տեղափոխումը թեթևացնում է զինվորականների ծառայությունը, ովքեր կկարողանան տեղաշարժվել առանց ավելորդ բեռի: