20:16 , 24 հոկտեմբեր, 2015
ՄԱԿ-ը սխալմամբ Դամասկոսի մերձակայքում ապրող սիրիացիներին ժամկետանց թխվածքաբլիթներ է ուղարկել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Սխալի արդյունքում Սիրիայի Զաբադանի և Մադայա քաղաքներ է ուղարկվել 650 տուփ թխվածքաբլիթ, որոնցից 320-ում դրանց պիտանելիության ժամկետը լրացել էր սեպտեմբերին:
«Մենք կարող ենք հաստատել, որ դա արդյունք է բեռնման ժամանակ մարդկային սխալի»,- հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Յակուբ էլ Հիլլոն: