22:57 , 24 հոկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
Արտասահմանյան լրատվամիջոցները` հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի նախապատրաստած զեկույցին գրում են, որ գլոբալ տաքացումը սպառնում է ձյունե հովազների բնակեցման բնական միջավայրին:
Ըստ զեկույցի` կլիմայական փոփոխությունների պատճառով ձյունե հովազների կյանքի համար ոչ պիտանի կդառնա նրանց բնակվելու տարածքի ավելի քան մեկ երրորդը: Լեռնային տեղանքին բնորոշ բույսերն ու ծառերը, որտեղ բնակվում է հովազը, չեն դիմանա տաքացմանը. «Ձյունե հովազները ամենաանորսալի և սպառնալիքի ներքո գտնվող տեսակներից են»:
Հավելենք, որ ամբողջ աշխարհում մնացել է 4-6 հազար ձյունե հովազ: