Ջանի Բուկիկիո.Համոզված եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի և առաջարկվող նախագծին կողմ կքվեարկի


16:38 , 24 հոկտեմբեր, 2015

65Elq.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաև հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ։ Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին ցուցաբերած մասնագիտական մեծ աջակցության համար: Խոսելով Սահմանադրության փոփոխությունների սպասվող հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: «Ես վստահ եմ, որ հանրաքվեն դրական ելք է արձանագրելու, քանի որ արդեն սկսված «ոչ»-ի քարոզարշավում նախագծի բովանդակային մասով որևէ իրական քննադատություն նկատելի չէ»,- նշել է Գալուստ Սահակյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ