Միշոյի լեկցիան` «Վերք Հայաստանի»


16:30 , 24 հոկտեմբեր, 2015

Քիչ առաջ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ Միշոյի «Բծախնդիր» նոր ալբոմի շնորհանդեսը։ Ռեփերի հետ բեմում էր նաև DJ Սերժոն։ Միշոն ողջունեց հավաքվածներին և ներկայացրերց ալբոմից նոր երգ` «Հաստատ ապէ»։ Հավաքվել էին ռեփ սիրողները, և, ի զարմանս ինձ, աղջիկները գերիշխում էին։ Մթնոլորտն ավելի հաճելի դարձավ և մոռացնել տվեց, որ կեսօր էր։ Այս մթնոլորտում Միշոն կատարեց «Հաճելի ա» երգը։ Ռեփերը, նկատելով հավաքված մարդկանց, նշեց. «Սենց լուռ ու շատ եք, ուզում եմ լեկցիա կարդամ` «Վերք Հայաստանի»: Շնորհավորենք Միշոյին, աչքներս լույս լինի։ Smile