16:12 , 24 հոկտեմբեր, 2015
De Morgen պարբերականի փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վստահեցնում է, որ Google-ը գաղտնի աջակցում է ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին։
Ասանժի խոսքերով՝ Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ապահովում է Քլինթոնի նախագահական կամպանիայի նյութա-տեխնիկական աջակցությունը. «Էրիկ Շմիդտը շատ մոտ է Բարաք Օբամային ու Հիլարի Քլինթոնին։ Նա գաղտնի աջակցում է Քլինթոնի կամպանիային։ Շմիդտը նրա գաղտնի զենքն է, որի մասին գիտե մի քանի մարդ»։
Ասանժը հավելել է, որ Google-ն ու Facebook-ը տեղեկատվություն են ապահովում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համար։