Օբաման համացանցում հայտնի զայրացած կատվին է նմանակել (տեսանյութ)


15:20 , 24 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին համեմատել է համացանցում ամենահայտնի կենդանիներից զայրացած կատվի (Grumpу Cat) հետ։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կին դեմոկրատների ֆորումի ընթացքում ելույթ ունենալով՝ նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների հոռետեսական ելույթներին։

«Ինչո՞ւ են հանրապետական գործիչներն այդքան բացասաբար տրամադրվում Ամերիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանք մշտապես զայրացած փիսիկի դեմքով են»,-ասել է Օբաման՝ համացանցային հայտնի մեմի պես ծամածռելով դեմքը։

Сердитый котик