Սիրիայում զոհվել է Իրանի գեներալ


11:36 , 24 հոկտեմբեր, 2015

1702465Մարտերի ընթացքում Սիրիայում զոհվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը` Ռեզա Հավարին, հայտնում է Farsnews գործակալությունը: Նա եղել է սիրիական զինված ուժերի խորհրդական:

«ԻՀՊԿ-ի «Ֆաթեմիյուն» դիվիզիայից բրիգադի գեներալ Ռեզա Հավարին զոհվել է մարտի ժամանակ, որը մղում էր Սիրիայի բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ Համա շրջանի հյուսիսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում զոհվել են ԻՀՊԿ-ի ութ զինվորականներ: