Մաքսիմ Ֆադեևը ֆիլմ կնկարահանի հայրական սիրո մասին և կկատարի գլխավոր դերը


10:40 , 24 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը պատրաստվում է «Փոքրիկ սրտով մարդը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին, որում հանդես կգա որպես ռեժիսոր և գլխավոր դերակատար, գրում է РИА Новости-ն:

«Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մոտ 6 ամսից։ Այն կոչվում է «Փոքրիկ սրտով մարդը»: Դա պատմություն է հոր և դստեր մասին, վերջինս սրտի ծանրագույն հիվանդություն ունի, և հայրը պայքարում է, որ նա ապրի»,- պատմել է Ֆադեևը:

Ռեժիսորը նշել է, որ հոր դերը կկատարի անձամբ ինքը: Ֆադեևի խոսքով` դա դրամա է, որը «կպատռի բոլոր դիտողների սրտերը, կստիպի մարդկանց զգալ, մտածել և հավատալ»։

Նշենք, որ հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտնել էր, որ իր ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել՝ «բժիշկների մեղքով նա կորցրել է իր դստերը»։